Կրթահամալիրը՝ կրթահամալիրի հրաշալիքները

Հետաքրքիր է խոսել դպրոցի հրաշալիքներից արդեն որպես շրջանավարտ: Համոզված եմ, որ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի շրջանավարտներն արդեն գրել են բազմազան հրաշալիքների մասին և մտածում եմ, որ պետք չէ կենտրոնանալ կոնկրտետ հրաշալիքի վրա: Եթե մեր կրթահամալիրը լի է հրաշքներով, ինչո՞ւ չտեսնել և չհամարել հենց կրթահամալիրը որպես հրաշալիք: Ուսումնական իմ ամենաառաջին օրվանից եղել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի աշակերտ: Հենց այս կրթահամալիրում է, որ հետաքրքրություն ձեռք բերեցի սպորտի հանդեպ և սկսեցի հաճախել կարատեի դասընթացների: Ժամանկի ընթացքում հասա նվաճումների և շարունակցի արդեն զբաղվել բռնցքամարտով:

Читать далее

Distance English: November and December

I.Text for reading comprehension

Foreign Exchange

Hotels and tourist trips don’t always give you the freedom to enjoy a holiday the way you want it. Why not swap your home (մի քանի օրով, շաբաթով կամ ամսով արտասահմանցու հետ կատարել տների փոխանակում. նա իր արձակուրդը անցկացնում է քո երկրում ու քո տանը, իսկ դու քո արձակուրդը անցկացնում ես նրա երկրում ու նրա տանը.) with another family and find out what life is really like in your dream destination?

Читать далее

Հայոց Պատմություն երկրորդ կիսամյակ: Սեպտեմբեր

Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանները.

ա/ Հայկական լեռնաշխարհ: Դիրքը, սահմանները:
բ/ Գետերը, լճերը:
գ/  Վարչական բաժանումը. /էջ 7-11/

Читать далее

Հայոց Լեզու և Գրականություն: Երկրորդ Կիսամյակ

«Թմկաբերդի առումը» . անհատական աշխատանքի թերթիկ

Անհրաժեշտ է իմանալ.

1. Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը ցանկացավ վերածել օպերայի, հեղինակը առաջարկեց հերոսուհու համար Գոհար անունը, բայց ի վերջո կոմպոզիտորը և լիբրետոյի հեղինակը՝ Սոֆիա Պարնոկը, ընտրեցին Ալմաստ անունը՝ սոսկ բարեհնչունության համար: Անվան գաղտնիքը կարելի է բացահայտված համարել:

2. Սուրենյանցի նկարազարդումներից կարևոր է <<Թմկաբերդի առումը՚>> պոեմի նկարազարդումները, իհարկե նկարչից հետո պոեմը նկարազարդողներ եղել են, օրինակ` Էդուարդ Իսաբեկյանը, բայց այս նկարներն իրենց տեսակի մեջ բացառիկ են: 1906թ-ից սկսած` Սուրենյանցը հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդման վրա աշխատել է շուրջ 10 տարի, նկարազարդել է նաեւ հայ, ռուս եւ եվրոպացի հեղինակների մի շարք գրքեր: Իսկ Թումանյանի գործերից նկարազարդել է նաեւ <<Գառնիկ ախպերը>>, <<Մոխրոտը>>հեքիաթները:

Հարցարան

Անհրաժեշտ ցուցումներ կարող եք պատասխանել նշված հարցադրումներին՝ անդրադառնալով դրանից յուրաքանչյուրին, կարող եք մեկ պատման մեջ անդրադառնալ նշված հարցադրումներին:

Читать далее

Բուսակերություն. Մոդա՞, թե՞ առողջ ապրելակերպ

Այսօր հաճախ «բուսակերության» և «առողջ ապրելակերպի» միջև հավասարության նշան է դրվում, ինչն իրականում այնքան էլ ճիշտ չէ: Դեռ 1987թ. գերմանական համալսարաններից մեկի կողմից իրականացված սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ արևմտյան երկրներում բուսակերության անցնելն ունի հետևյալ դրդապատճառները. առողջությունը պահպանելու ձգտում (78%), էթիկա (69%), բնապահպանություն (35%), Էսթետիկա (28%), կրոնական (23%), փիլիսոփայական (22%), տնտեսական (19%) և հիգիենիկ (9%):

Читать далее

Հայոց Լեզու և Գրականություն: 14-29 դաս

14-րդ դաս

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Կարդա Հովհ.Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։

  1. Պոեմից դուրս գրիր այն գոյականները (առարկաները), որոնք մարդ չեն, բայց մարդու հատկանիշ են ստացել այս ստեղծագործության մեջ (անձնավորվել են)։ Օրինակ՝ ժայռերը նոթեը կիտել են (ճակատի կնճիռները հավաքել են, մռայլվել են)։

Читать далее

Հեռավար Պատմություն: Դաս Վեցերորդ

Վեցերորդ ԴԱՍ

 

Սելջուկ-թուրքերի արշավանքները և Հայաստանը։

11-րդ դարում Հայաստանում չկար ուժեղ պետականություն և Հայաստանի տարածքները բաժանված էին առանձին փոքր թագավորությունների, որոնց մեծ մասը գտնվում էր Բյուզանդական իշխանության ներքո: Այդ ժամանակահատվածում սկսած 11-րդ դարի կեսերից Չինաստանի հյուսիսային մասերում ապրող քոչվոր թուրքերը բավական հզորացել էին և ունեին մեծաքանակ բանակ: 1047 թ. Սելջուկի առաջնորդությամբ 20 հազարանոց թուրք քոչվորներից կազմված բանակը Պարսկաստանը գրավելուց հետո շարժվում էին դեպի Հայաստան: Հայերը մասնատված էին և չզինված, իսկ բյուզանդացիները որևէ օգնություն չցուցաբերեցին, որը նպաստեց բազմաթիվ փոքր թագավորությունները նվաճմանը սելջուկ-թուրքերի կողմից: 1054 թ. Ավելի հզոր 100 հազարանոց թուրքական բանակը կրկին նույն ճանապարհով հասավ Հայաստան: Այս անգամ բյուզանդացիները հասկանալով, որ վտանգ է սպառնում նաև իրենց ինչ-որ օգնության հասան հայերին, սակայն ընդհանուր առմամբ հաստատվեց սելջուկ-թուրքերի իշխանություննը մինչև 13-րդ դար, երբ իրենց արշավանքները սկսեցին մողոլ թաթարները: Հայաստանում մնացել էին մի քանի փոքր թագավորություններ կարողացել էին պահպանել իրենց իշանությունը, որոնցից մեկը հետագայում դարձավ Զաքարյան թագավորության հիմքը: Փաստորեն թուրք-սելջուկները կարողացան գրավել հսկայական տարածքնեը և հաստատել իրենց իշխանությունը, քանի որ Հայաստանը բաժանված էր մանր թագավորությունների, որոնք չհասկանալով վտանգը չմիավորվեցին և չպայքարեցին ընդհանուր ուժերով և հայտնվեցին ուրիշի լծի տակ, բացի այդ չօգնեցին նաև ռազմավարական հարևանները:

Читать далее

Հեռավար Պատմություն: Դաս Չորրորդ

Չորրորդ ԴԱՍ

Արևմտյան քաղաքակրթություններ

  • Հունակական քաղաքակրթության սկիզբը: Դասական շրջանի հունական պոլիսային քաղաքակրթությունը:

Հունական քաղաքակրթության սկիզբը Ք.ա. 2-րդ հազարամյակից է: Սկզբնական շրջանում աշխարհագրական դիրքով պայմանավորված դրանք փոքր, ինքնուրույն կազմավորումներ էին: Հետագայում միավորվեցին Կրոտոս քաղաքի շուրջ և կազմավորվեց առաջին Հունական պետությունը, որտեղ գործում էին ընդհանուր օրենքներ: Այդ պետությունը բավական խաղաղասեր պետություն էր և նույնիսկ չկային պարիսպներ: Այստեղ զարգանում էին արեհստենրը և մշակույթը: Հրաբխի ժայթքման հետևանքով Ք.ա. 15-րդ դարում այս պետությունը խիստ թուլացավ և հետագայում գրավվեց աքայացիների կողմից, որոնք ձևավորել էին իրենց պետությունը դրանից 3 դար առաջ: Աքայացիները մայրցամաքային Հունաստանից էին և ստեղծել էին մի քանի պետություն, որոնցից ամենահզորը միկենացիներն էին: Նրանք կարողացան ստեղծել կենտրոնացված կառավարման համակարգ, զարգացնել մշակությը, ռազմարվեստը և հաղթել բազմաթիվ պատերազմներում այդ թվում նայում տրոյական: Հետագայում ամբողջ Հունաստանը գրավվեց իրենցից անհամեմատ ցածր քաղաքակրթական մակարդակում գտնվող դորիացիների կողմից, որի հետևանքով արհեստերը, մշակույթը, ինչպես նաև գծավոր գիրը, որից օգտվում էին Միկենյան պետության մարդիկ անկում ապրեցին: Այդ շրջանը նաև կոչվում է Հոմերոսյան շրջան: Հունաստանում Ք.ա. 9-րդ դարի վերջերում սկսեցին ձևավավորվել պոլիսներ, որը նշանակում է քաղաք: Հետագայում նրանք դարձան առաձին քաղաք-պետություններ: Նրանք գրավում էին, որոծակի տարածքներ, իսկ ժողովուրդը հիմնականում զբաղվում էր արհեստագործությամբ, առևտրով և ունեին բավական զարգացած մշակույթ ու կառավարման համակարգ: Տարբեր պոլիսներում կառավարումը իրականացվում էր տարբեր կերպ: Օրնակ՝ Աթենքում իշխում էր դեմոկրատական համակարգը: Այս դեպքում իշանությունը ընտրվում էր ժողովրդի կողմից և նրանց գործունեությունը նույնպես հսկվում էր ժողովրդի կողմից: Մյուս ձևը պոլիսի կառավարման դա օլիգարխիկ կամ ազնվական ձևն էր, երբ իշանությունը իրենց ձեռքն էին վերցնում մի քանի հարուստ տոհմեր: Այդպիսի պոլիս էր Սպարտան: Կան պոլիսներ որտեղ իրականցվում էր մեկ մարդու տիրանիա: Այստեղ իշխողը չէր ենթարկվում որևէ մեկին և երկիրը կառավարում էր միանձնյա: Читать далее