Գրականություն Մարտ

Մարտի 13-19

Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 180, 181, 182, 183, 184, 185

Փոխադրություն 8-9 դասարաններ

Գրականություն. «Կարդում ենք Չարենց» նախագիծ

Մարտի 6-12

Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 175, 176, 177, 178, 179, 180

Փոխադրություն 8-9 դասարաններ

Գրականություն. «Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը, գաղափարը

Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը, գաղափար պոեմի մասին, տեսակները

Արտասանել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքը

<<Թմբկաբերդի առումը>> պոեմում Թումանյանը ցույց է տալիս , թե ինչպես կարող է ամենաքաջ և անհաղթ անձնավորությունը, եթե թուլություն ունենա գինու և կնոջ նկատմամբ, որը կարող է դավաճանել հանուն ավելի ճոխ խոստացված կյանքին: Պոեմում նաև ընդգծվում է, որ ցանկացած մարդուց հետո մնում են նրա կատարած լավ ու վատ գործերը: Կյանքը անցողիկ է, իսկ թողած գործը անմահ և երանի այն մարդուն, որը իր գործով կապրի հավերժ: Բացի այդ դավաճանության համար մարդիկ չեն ներվում նույնիսկ այն մարդկանց կողմից ում համար դավաճանել են, ինչպես Թմբկա տիրուհին, որին սպանեցին:

 

Հարցեր և առաջադրանքներ

Կարդալ Թմկաբերդի առումը, արձակ շարադրել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):

«Թմկաբերդի առումը» պոեմը քաջ իշխան Թաթուլի կործանման մասին է: Թաթուլը անպարտ էր և բազմիցս հաղթել էր կռվի դաշտում իր թշնամուն: Նադիր Շահը համոզվել էր, որ կռվով չի կարող վերցնել Թաթուլի անառիկ ամրոցը և դիմում է խորամանկության: Իմանալով, որ Թաթուլը ունի շատ գեղեցիկ և կին, ուղարկում է իր աշուղին կնոջ մոտ շահի գովքը անելու: Հերթական հաղթականից հետո, երբ Թաթուլը վերադառնում է, նրա կինը  հարբեցնում է Թաթուլին ու նրա քաջերին: Գիշերը բացում է դարպասները և ներս թողնում թշնամուն:

Փորձիր պարզել՝ ինչ է պոեմը, տեսակները:

Պոեմ հունարեն նշանակում է ստեղծել: Պոեմը չափածո երկար ստեղծագործություն է, որի բոլոր դեպքերն ու իրադարձությունները կապվում է գլախավոր հերոսի կյանքի ու գործունեյության մասին :Պոեմները լինում են երեք տեսակի քնարական, պատմողական, քնարաէպիկական: Պոեմին հատուկ են  հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի <<Թմկաբերդի առումը>> պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջաբանում , այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը` բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։

Թումանյանի քառյակները, գաղափար քառյակի մասին

Անգիր ասել երկու քառյակ

Մարտի 1-5

Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 170, 171, 172, 173, 174, 175

«Փոխադրում ենք» նախագիծ

Գրականություն. «Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը

Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը, գաղափարը. գաղափար բալլադի մասին

Թումանյանի «Փարվանա» բալլադը, արտասանել վերջին հատվածը

Հարցեր և առաջադրանքներ

  • Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):

Հեղինակը «Փարվանա» ստեղծագործության մեջ ցուցադրել է,  թե ինչ  է պատահում արքաի դատարկամիտ դստեր հետ, նրա չափից դուրս անիրականալի ցանկության պատճառով։ Նա ցանկացում էր այնպիսի բան, որը ոչ ոք չէր էլ կարող գտնել, քանի որ այն անգամ գոյություն չուներ։ Նա ցանկացում էր անշեջ կրակ, որը այդպես էլ չգտնվեց։ Բոլոր կտրիճները երկար ճանապարհորդություններից և փնտրտուքներից հետո հույսը կորցրեցին և թողեցին այդ միտքը, և չշարունակեցին պայքարել գեղեցկուհու սրտին արժանանալու համար։ Սպասելով երկար տարիներ, նա այնքան լաց  եղավ, որ գոյացավ լիճ և ծածկեց Փարվանա պալատը:

 

  • Փորձիր պարզել՝ ինչ է բալլադը:

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

 

Оставьте комментарий